Jump to content

Ալեն Բոմբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Բոմբար
Alain Bombard
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Սենա, Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 19, 2005(2005-07-19)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՏուլոն, Վար, Ֆրանսիա
ԳերեզմանԲանդոլ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԷլզասի դպրոց և Անրի IV լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բժիշկ և կենսաբան
ԱշխատավայրՄոնակոյի օվկիանոսագիտական թանգարան
Զբաղեցրած պաշտոններSecretary of State?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Alain Bombard Վիքիպահեստում

Ալեն Բոմբար (ֆր.՝ Alain Bombard, հոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1][2][3][…], Փարիզ, Սենա, Ֆրանսիա - հուլիսի 19, 2005(2005-07-19)[1][2][3][…], Տուլոն, Վար, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ, կենսաբան, ճանապարհորդ և քաղաքագետ։

Նավարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա վստահ էր, որ մարդը կարող է միայնակ կտրել օվկիանոսը առանց սննդի պաշարի, և որոշել էր ապացուցել դա։

Լեգենդար նավաբեկությունների զոհեր, ովքեր մահացել եք ժամանակից շուտ, — Ես գիտեմ՝ ձեզ չի սպանել ծովը, չի սպանել սովը, չի սպանել ծարավը։ Որորների աղիողորմ կանչերի տակ, օրորվելով ալիքների վրա դուք մահացել եք վախից[5]։
- Ալեն Բոմբար

1952 թվականին, որպես գիտափորձ և իր մշակած՝ նավաբեկումից փրկվածների բաց ծովում կենդանի մնալու մեթոդը պրոպագանդելու ակցիա, միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը Կանարյան կղզիներից մինչև Բարբադոս, կտրելով 2375 ծովային մղոն (4400 կմ) 65 օրում (հոկտեմբերի 19-դեկտեմբերի 22)։

Ճանապարհին սնվել է բռնած ձկներով և պլանկտոնով։ Գիտափորձի ավարտին էապես քայքայել է առողջությունը՝ նիհարել է 25 կգ, էրիթրոցիտների և հեմոգլոբինի աստիճանը արյան մեջ հասել է թույլատրելի նվազագույնի Բոմբարի մոտ հայտնաբերվել է տեսողության սուր խանգարում, ոտքի եղունգները ընկել են, մարմինը ծածկվել է ցանով։ Ընդհանուր առմամբ նրա մարմինը ջրազրկվել էր։

Նա նավարկության փորձ արդեն ուներ։ 1952 թվականին նա իր նավակով ճանապարհորդել է Մոնակոյից Մինորկա կղզի (մայիսի 25 - հունիսի 11), Տանժերից Կասաբլանկա (օգոստոսի 13-20) և Կասաբլանկայից Լաս Պալմաս (օգոստոսի 24-3)։

Ալենը նախապես պլանավորել էր օվկիանոսն անցնել Պանամայի քաղաքացի Ջեկ Պալմերի՝ Մոնակոյի ճանապարհորդության ընկերոջ հետ, բայց քանի որ Պալմերը չէր ներկայացել ճանապարհորդության հանդիսավոր մեկնարկին, ապա մենակ դուրս եկավ օվկիանոս։ 1952 թվականի հոկտեմբերի 19-ին նա օվկիանոս է դուրս եկել 4,5 մետր երկարությամբ «Հերետիկոս» անունով փչովի ռետինե նավակով։

Նավարկության ընթացքում նա գոյատևել է ձուկ բռնելով, օգտագործել այն որպես սնունդ և քաղցրահամ ջրի աղբյուր։ Իր նախագծով սարքած ձեռքի մամլիչով նա ձկներից հեղուկ է քամել, և օգտագործել, որպես ջուր։ Օգտագործել է նաև փոքր քանակով օվկիանոսի ջուր, համատեղելով ձկան հյութի հետ։ ր

Ճանապարհորդությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների երկրորդ կեսին Ալեն Բոմբարը մասնակցել է փչովի ռետինե փրկարար նավակի նախագծման աշխատանքներին։ Այդ նավակներով նախատեսվում էր սարքավորել ֆրանսիական նավատորմի նավերը։ 1958 թվականի հոկտեմբերի 3-ին Բոմբարի ղեկավարությամբ ծանր օդերևույթաբանական պայմաններում լայն և ջրառատ Էտել գետի ջրերում սկսվել են նավակի փորձարկումը, որը եղերական է ավարտվել։ Զոհվել են փորձարկման մասնակից 9 նավաստի՝ չորսը փորձարկման նավակից, հինգը փրկարարական նավակից։ Բոմբարը շատ ծանր է տարել այս իրողությունը, սկսել է տառապել ընկճախտով, ընդհուպ դիմել է անհաջող մահափորձի։

Այնուհետև նախաձեռնող և մեկենաս Պոլ Ռիկարը հրավիրել է Բոմբարին Լազուրե ափին գտնվող իր մասնավոր օվկիանոսագիտական ինստիտուտ։ 1967-1985 թվականներին Բոմբարը այդ ինստիտուտում գլխավորել է ծովի կենսաբանության լաբորատորիան։

1975 թվականին Ալե Բոմբարը կատարել է Ֆրանսիայի սոցիալիստակական կուսակցության շրջակա միջավայրի հարցերով խորհրդատուի պարտականությունները։ 1979-1985 թվականներին Բոմբարը եղել է Սիս Ֆուր լե Պլաժ կանտոնի պատգամավորը Վար դեպարտամենտի գլխավոր խորհրդում։ 1981 թվականին, մեկ ամսվա ընթացքում (մայիս22-հունիսի 23) Բոմբարը Պիեր Մորուայի կառավարությունում զբաղեցրել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարության պետական քարտուղարի պաշտոնը։ Բոմբարը ցանկացել է արգելել շներով որսը։ 1981-1994 թվականներին Բոմբարը եղել է Եվրախորհուրդի պատգամավոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ален Бомбар. За бортом по своей воле (ռուս.)
  • Кир Булычев «По примеру Бомбара» (ռուս.)
  • Ярослав Коробатов (2015 թ․ օգոստոսի 12). «Воду добывать из рыбы, а витамины - из носка» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  • The Voyage of the Heretique, Simon and Schuster (1953) (անգլ.)
  • The Bombard Story (1955) (անգլ.)
  • Dr. Bombard Goes to Sea, Vanguard Press (1957) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Բոմբար» հոդվածին։